2023 թվականի մարտի 30-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել Այգեվան գյուղում` տեղում քննարկելու ջրի աշտարակի վերանորոգման աշխատանքների մանրամասները:
Գյուղի վարչական ղեկավարի, շինարարների, հսկողություն իրականացնող անձնակազմի հետ քննարկվել են ամրացման, նորոգման և մաքրման աշխատանքներին վերաբերող հարցերը:
Խարհրդակցության ընթացքում ներկայացվեց, որ գյուղի ջրամատակարարման ներքին ցանցն արդեն պատրաստ է, ներտնային միացումներն ավարտվել են, առաջիկա օրերին պատրաստ կլինի նաև ջրի աշտարակն ու ջրամատակարարման ամբողջ ցանցը կհանձնվի շահագործման:
Աշխատանքներն իրականացվում են 2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, 132 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, համայնքի 40% և պետական բյուջեի 60% ֆինանսավորմամբ:
|