Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2021 թ.

ԳՈՀԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արմավիրի քաղաքապետի 2013թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 430-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20/2 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 20.0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տարի ժամկետով հատկացվել է Գոհար Կարապետյանին՝ համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Գոհար Կարապետյանի միջև 26.09.2013 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ սեղ. նո 5505:

Այնուհետև Արմավիրի համայնքի ղեկավարի 2016թվականի օգոստոսի 29-ի թիվ 339-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20/2 տաղավար ժամանակավոր հասցեում գտնվող 20.0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարացվել է մինչև 26.09.2021 թվականը, համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի և Գոհար Կարապետյանի միջև 14.12.2016 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր՝ սեղ. նո 9210:

Ռազմիկ Ղամբևոսի Ոսկանյանը համարվում է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20/2 հասցեում գտնվող հաղամասի կառուցապատման իրավունքի համասեփականատեր և ստացել է հողամասի 1/2 բաժնի նկատմամբ սեփականության իրավունք /հիմք` սեփականության իրավունքի վկայագիր տրված ՀՀ <<Արմավիրի մարզ>> նոտարական տարածքի նոտարի կողմից 12.10.2017թ. N 6619/:  

Գոհար Կարապետյանի մահից հետո /մահացած` 26.02.2017թ./ նշված հողամասի 1/6 մասի նկատմամբ ժառանգ է ճանաչվել ամուսինը` Ռազմիկ Ղամբևոսի Ոսկանյանը /հիմք` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրված ՀՀ <<Արմավիրի մարզ>> նոտարական տարածքի նոտարի կողմից 12.10.2021թ. N 6620/  և հողամասի 1/3 մասի նկատմամբ ժառանգ է ճանաչվել որդին` Ռուբեն Ռազմիկի Ոսկանյանը /հիմք` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրված ՀՀ <<Արմավիրի մարզ>> նոտարական տարածքի նոտարի կողմից 12.10.2021թ. N 6621/:

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20/2 հասցեում գտնվող հաղամասը պետական գրանցում է ստացել Գոհար Կարապետյանի ժառանգներ` Ռազմիկ Ոսկանյան Ղամբևոսի (2/3) մասով և Ռուբեն Ոսկանյան Ռազմիկի (1/3)մասով` հիմք վկայական N18102017-04-0011, տրված 2017 թվականի հոկտեմբերի 18-ին:

Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացել է: Ռազմիկ Ոսկանյանը և Ռուբեն Ոսկանյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել են իրենց՝ կառուցապատողի պարտականությունները:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 441-րդ, 466-րդ, 468-րդ և 624-րդ հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Գոհար Կարապետյանի միջև 26.09.2013թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը և Ռազմիկ Ոսկանյանի և Ռուբեն Ոսկանյանի 2021թվականի նոյեմբերի23-ի թիվ 3991 համատեղ դիմումը. որոշում եմ՝

1.     Արմավիրի քաղաքային համայնքի և Գոհար Կարապետյանի միջև 26.09.2013 թվականին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 5505/ կատարել  փոփոխություն.

1)     Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարացնել մինչև 26.09.2026 թվականը

2)     Պայմանագրում <<Գոհար Կարապետյանի>>բառերի փոխարեն կարդալ<<2/3 մասով` Ռազմիկ Ղամբևոսի Ոսկանյանի, (ծնված 20.10.1957թ., անձնագիր` AU0327314, տրված 22.06.2021թ. 048-ի կողմից) և 1/3 մասով` Ռուբեն Ռազմիկի Ոսկանյանի (ծնված 10.05.1983թ., անձնագիր` AP0510433, տրված 14.09.2016թ. 048-ի կողմից)>>բառերը

2.     Իրավաբանական բաժնին Ռազմիկ Ոսկանյանի և Ռուբեն Ոսկանյանի հետ կնքել համաձայնագիր` 26.09.2013 թվականին /սեղ. 5505/ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մելանյա Կոստանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝306c0a77-2f57-4041-b2cb-e80dcf37efb7



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner