Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 16.11.2017 թվականի թիվ 1318-Ն հրամանը և <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ >> ՀՈԱԿ տնօրեն Թ. Ավետիսյանի 2018 թվականի հուլիսի 18-ի զեկուցագիրը` Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ >> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 16-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն. 1.1 որոշման 2-րդ հավելվածում <<15>> թիվը փոխարինել <<20>> թվով, <<100>> թիվ փոխարինել <<120>> թվով 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից: |