Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 31-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 159-րդ հոդվածներով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1384-Ն որոշման 18.1-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքաելյանի 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 5223 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքաելյանին 2023 թվականի սեպտեմբերի 18-ից տրամադրել 2022 թվականի ամենամյա արձակուրդի չօգտագործված 9 (29.12.2021թ. - 29.12.2022թ. ժամանակահատվածի համար) և 2023 թվականի ամենամյա արձակուրդի 10 (6 նվազագույն և 4 լրացուցիչ) աշխատանքային օրերը (29.12.2022թ. - 29.12.2023թ. ժամանակահատվածի համար):
2.Արթուր Միքաելյանին՝ աշխատանքի ներկայանալ 2023 թվականի հոկտեմբերի 16-ին:
3.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Նորավան գյուղի վարչական ղեկավար Արթուր Միքաելյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի վարչական ղեկավար Գևորգ Զեյնալյանին, իսկ NISSAN X-TRAIL 2.0 մակնիշի 098 CM 61 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան տրամադրել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Յուրիկ Աբգարյանին:
4.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: