Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով ևհիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 27.08.2021թ. թիվ -Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` Արմավիր համայնքի Հանրապետության փողոց 17/11 հասցեում գտնվող` 04-001-0070-0158 ծածկագրով, 0.00483 հա /48.3քմ/ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 38.0 քմ մակերեսով հողամասը երկհարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 10.3 քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար` 50000 ՀՀ դրամ, ընդամենը` 2415000/երկու միլիոն չորս հարյուր տասնհիգ հազար/ՀՀ դրամ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից |