Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



31 մայիսի 2023 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ` <ԱՐՄԱՎԻՐ> ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 12-րդ հոդվածի   1-ին մասի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը, Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 5-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 205-Ն որոշումը և «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն  Արտուշ Հովսեփյանի 31.05.2023թ. թիվ 3343 դիմումը՝ որոշում եմ.

1.Բավարարել Ա.Հովսեփյանի դիմումը և թույլատրել Արմավիր համայնքի խորհրդանիշը` «Արմավիր» անվանումը «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի անվանման մեջ օգտագործելու համար:

2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման,հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին՝ «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ին տալու համապատասխան թույլտվություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐԱՅԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝03d75f5a-1e57-41ad-a202-bd30ee7b402d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner