Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Բյուջեի փոփոխություն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`

                                                           ԱՐՄԱՎԻՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի  21-ի       «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ  137-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի  ազատ մնացորդը 288024.9 հազար դրամ. որից վարչական մասի ազատ մնացորդը` 190886.4 հազար դրամ  և ֆոնդային մասի  ազատ մնացորդը`  97 138.5 հազար դրամ,

2) Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի 1067,7  հազար  դրամն  ուղղել  նախորդ տարում  ֆինանսավորման  ենթակասակայն  չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը,  իսկ 189818,7 հազար դրամն ուղղել բյուջեի  ֆոնդային  մաս,

3) Բյուջեի եկամտային մասում` Տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակն ավելացնել  163810,4 հազար դրամով՝ սահմանելով 317351,0 հազար դրամ.

4)  Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա01 բաժին 6 խումբ 1 դաս«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի  «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 129336,4 հազար դրամով,

գ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 50000,0 հազար դրամով,

դ.06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել  50000,0 հազար դրամով,

ե. 09 բաժին1 խումբ 1 դաս«Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածն ավելացնել 461,6 հազար դրամով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածն ավելացնել 606,1 հազար դրամով«Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 212372,8 հազար դրամով,   «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն  ավելացնել 7836,7 հազար դրամով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 1221,7 հազար դրամով,

  1. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:  

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner