Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ՍՈՒԲՎԵՆՑԻԱ 2024
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԹԱՄԱՐԱ ՇԱՌՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի տնտեսական հարցերով զարգացման պատասխանատուի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ծրագրային առաջարկները՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․

Տալ հավանություն՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի ՍՆովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի հիմնանորոգման, ԵՉարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի հիմնանորոգման, Ջիվանի-ԵՉարենց փողոցների միջև ընկած օղակաձև հատվածի հիմնանորոգման, Սարդարապատ գյուղի թիվ 16 փողոցի  Աբովյան - թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածի հիմնանորոգման, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի 3+20-6+20 հատվածի կառուցման, Մայիսյան գյուղի Մ5 ճանապարհ - 1-ին փողոցի 53շ հասցե (Մշակույթի տուն) հատվածի հիմնանորոգման ծրագրին,

2.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի օգտագործվող  մասնաշենքերի հիմնանորոգման, հարակից բակային տարածքի բարեկարգման ծրագրին,

3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքի և սարքավորումների ձեռքբերման ծրագրին,

4.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի Ս․ Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի, Չարենցի փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի  և Արաքս գյուղի խմելու ջրամատակարարման ցանցերի  վերակառուցման և Արաքս գյուղից Սարդարապատ գյուղ տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցման ծրագրին,

5.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ 110  անհատական բնակելի թաղամասի  գազաֆիկացման ծրագրին։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԱՄԱՐԱ ՇԱՌՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner