Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009 թվականի թիվ 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 12.11.2009թ. թիվ 151 կարգադրությամբ ստեղծված բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեքի փոխադրող հանձնաժողովի 08․04․2024թ․ թիվ 7 նիստի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող 04-043-1003-0009 կադաստրային ծածակագրով Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 10,0 հա գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողատեսքը /արոտավայր/ փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի /այլ հողատեսք/։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: