Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 հունվարի 2022 թ.

ԹԱՄԱՐԱ ԼՈՒԿՅԱՆՈՍԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՈՐԴՈՒՆ` ՄԻՆԱՍ ՏԻԳՐԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԵՄԱՍԸ ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Թամարա Մելիքյանի 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 0038 դիմումը` իր անչափահաս որդուն` Մինաս Տիգրանի Ասատրյանին /ծնվ. 24.01.2006թ./ պատկանող «Նավասարդ» արտադրական կոոպերատիվի փայի ½ բաժնեմասը գրավ դնելու և հետագայում վաճառելու թույլտվություն տալու մասին` Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 13-ի թիվ 01 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը` որոշում եմ.

1.Թույլատրել Թամարա Լուկյանոսի Մելիքյանին բանկում գրավադրելու և հետագայում վաճառելու իր անչափահաս որդուն` Մինաս Տիգրանի Ասատրյանին /ծնվ. 24.01.2006թ./ պատկանող «Նավասարդ» արտադրական կոոպերատիվի փայի ½ բաժնեմասը:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f911dc8c-10b7-4104-97ad-344213ab20fc



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner