Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 հոկտեմբերի 2021 թ.

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՐԱՍԻՄ ԳՐԻՇԱՅԻ ԷՎԱՆԻՍՅԱՆԻ ԵՎ ՍԻՐՈՒՇ ՍԵՐԳՈՅԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Նորոշմամբ հաստատված կարգի 48-րդ , 49-րդև 51-րդ կետերով հիմք ընդունելով Գերասիմ Գրիշայի Էվանիսյանի 08.07.2021 թ. թիվ 2416 դիմումը, դիմումին կից ներկայացված ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով, որ Արմավիր համայնքի Այգեգործականթաղամասհասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում ` որոշում  եմ.

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Արմավիր  համայնքի Այգեգործական թաղամաս հասցեում Գերասիմ Գրիշայի Էվանիսյանին և Սիրուշ Սերգոյի Ավետիսյանին   սեփականության իրավունքով  պատկանող 500.0 քմ տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 100.0 քմ մակերեսով հողամասը    անհատույց հատկացնել նրանց սեփականության իրավունքով:

2.Վերականգնել Գերասիմ Գրիշայի Էվանիսյանի/ծնված 18.07.1961թ./ և Սիրուշ Սերգոյի Ավետիսյանի /ծնված 04.03.1934 թ./ Արմավիր համայնքի Այգեգործական թաղամաս  հասցեում գտնվող գույքային միավորների` 600,0 քմ օրինական հողամասի վրա 1987 թ. կառուցված 47,1 քմ բնակելի տան նկատմամբ:

3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4.Քաղ. Գերասիմ Գրիշայի Էվանիսյանին և Սիրուշ Սերգոյի Ավետիսյանին պատկանող Այգեգործական թաղամասում գտնվող գույքին տալ հասցե` ՀՀ  ք. Արմավիր Այգեգործական թաղամաս թիվ 113:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելուհետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմաված տեղական վճարը համայնքի բյուջեվ ճարելուց հետո:

6,Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով`    Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա   ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝82689c5a-a80e-4e32-8f82-dca82788ec65



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner