Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N վարձակալություն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Ա. Շիրվանյանի  2022 թվականի ապրիլի 28-ի թիվ 2308 դիմումը, հաշվի առնելով Ա. Շիրվանյանի մեծ ներդրումը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի զբոսայգում`

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Տալ համաձայնություն  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող` «Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի զբոսայգի»  ՀՈԱԿ տարածքում / Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր   համայնքի  Արմավիր   քաղաքի Հանրապետության 2  հասցեում/ տեղադրված՝ <Ուրախ բլուրներ>   կարուսելը՝ դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ՝  0,2221  հա մակերեսով, 0071-0005 կադաստրային ծածկագրով հողամասով   /այսուհետ՝   գույք/   վարձակալությամբ՝ տարեկան 333150 /երեք հարյուր երեսուներեք հազար մեկ հարյուր հիսուն/  ՀՀ  դրամ  վարձակալության վճարով, մինչև 05.12.2044թ.  տրամադրելու քաղ. Արթուր Շիրվանյանին:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի իրավաբնական բաժնին՝ Ա. Շիրվանյանի հետ կնքել գույքի վարձակալության պայմանագիր:

1) պայմանագրի պայման սահմանել՝ գույքի փոխարինումն ու  ընթացիկ   վերանորոգումը, սպասարկման   տարածքի բարեկարգումը  Վարձակալի կողմից կատարվում է   ներդրում կատարելու միջոցով և պայմանագրի գործողության   ժամկետի ավարտից  հետո հանձնվելու է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին որպես   սեփականություն:   

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner