Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Բյուջեի փոփոխություն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  33-րդ և  34-րդ  հոդվածներով,  «Հայաստանի       Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին»  օրենքի 13-րդ  հոդվածի  5-րդ  մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ   հոդվածով՝

  ԱՐՄԱՎԻՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 217-Ն    որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

 1) Բյուջեի եկամտային մասում` Տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակն ավելացնել  26000.0 հազար դրամով՝ սահմանելով 365706,5 հազար դրամ.

2) Բյուջեի ծախսային մասում`

ա.01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածը պակասեցնել 17000,0 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 500,0 հազար դրամով,

բ. 01 բաժին 6 խումբ 1 դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «-Այլ կապիտալ դրամաշնորհներ»  4657 հոդվածն ավելացնել 3000,0 հազար դրամով,«Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 2200,0 հազար դրամով, 

գ. 04 բաժին 2 խումբ 4 դաս` «Ոռոգում» ծրագրի ծախսերի, «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511հոդվածն ավելացնել 8000,0 հազար դրամով`  հիմք ընդունելով  «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Ջրամատակարար» ՀՈԱԿ-ի   տնօրեն Դ.Ավետիսյանի զեկուցագիրը,

դ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերիՇենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 24944,2  հազար դրամով, 

ե.04 բաժին 9 խումբ 1 դաս`«Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն  ավելացնել       -22 821,3 հազար դրամով, 

զ.05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Աշխատողներիաշխատավարձերևհավելավճարներ» 4111 հոդվածը պակասեցնել 3000,0 հազար դրամով,«Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» 4112 հոդվածը պակասեցնել 3000,0 հազար դրամով, «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածը պակասեցնել 17400,0 հազար դրամով,

դ.06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերիՇենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 10000,0 հազար դրամով, 

է.08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի ծախսերի, «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին » 4511  հոդվածն ավելացնել 1400,0 հազար դրամով,

ը.09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն» ծրագրի ծախսերի, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածն ավելացնել 461,6 հազար դրամով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածն ավելացնել  2199,7 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն  ավելացնել 9086,4 հազար դրամով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 2090,7 հազար դրամով,

թ.11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային   միջոցներ»   4891 հոդվածը ավելացնել 25338,7  հազար  դրամով:

2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից:

 

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner