Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 856-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՏՕՐԻՆՈՒԹՅԱՆ 2022Թ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետովԱրմավիր համայնքի ավագանու 11.02.2022թ. թիվ 058-Ն որոշման 8-րդ կետով, հիմք   ընդունելով  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Ա. Հարությունյանի 26.09.2022թ-ի թիվ 5160 զեկուցագիրը՝   

 

                                                              ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի «Բարեկարգում» տնօրինության 05 բաժնի 1 խմբի 1 դասի «Աղբահանություն» ծրագրի  ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածից պակասեցնել 7345,0 հազար դրամ և  7145,0 հազար դրամ ավելացնել «Տրանսպորտային նյութեր» 4264 հոդվածին, 200,0  հազար դրամ՝  «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածին՝  դիզելային վառելիք ձեռք բերելու և մեքենա-մեխանիզմների անվադողերը վերանորոգելու համար:

2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022թ բյուջեում և «Բարեկարգում» տնօրինության ծախսերի  նախահաշվում  կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

2022թ. սեպտեմբերի  26
   ք. Արմավիր