ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 751-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 55/1 հասցեում քաղ. Արմեն Այրուծի Հակոբյանի կողմից Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 124.0 քմ մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 106.9 քմ արտաքին մակերեսով և 96.1 քմ ներքին մակերեսով շինությունը քաղհամայնքի ղեկավարի 17.09.2020 թ. թիվ 625-Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն և օրինականացվել է: Քաղ. Ա.Հակոբյանի կողմից դիմում է ներկայացվել քաղաքապետարան նշված շինությունը` 106.9 քմ մակերեսով բնակելիտան զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 124.0 քմ մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին,Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 և 33 կետերերով, և հիմք ընդունելով քաղ. Արմեն Այրուծի Հակոբյանի 09.08.2019 թ. թիվ 2530 դիմումը
1. Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 55/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված բնակելի տունը` 106.9 քմ արտաքին մակերեսով և 96.1 քմ ներքին մակերեսով օտարել քաղ. Արմեն Այրուծի Հակոբյանին՝ շինությունը` 1 քմ 6300 դրամով` 673470 /վեց հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, իսկ քաղհամայնքի սեփականություն հանդիսացող124.0 քմ հողամասը` հողամասի կադաստրային արժեքով` 1 քմ 2940 դրամով` 364560 /երեք հարյուր վաթսունչորս հազար հինգ հայուր վաթսուն/ ՀՀ դրամ:
Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 1064030 /մեկ միլիոն վաթսուն չորս հազար երեսուն:
2.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք. Արմավիր