 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՄԱՅԻՍԻ 2025 թվականի N 0624-Ա
ՄՈՎՍԵՍ ԱՇՈՏԻ ՖԵՍԻԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ անշարժ գույքի /բնակավայրերի նշանակության հողամասի/ առուվաճառքի պայմանագրի 02.05.2025թ և Մովսես Աշոտի Ֆեսիլյանի 15.05․2025թ․ թիվ 2531 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Մովսես Աշոտի Ֆեսիլյանին (ծնվ․ 15/09/1986թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղում գտնվող գույքին (կադաստրային ծածկագիր՝ 04-044-0027-0004) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լենուղի, 17-րդ փողոց, 16 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
2025թ. մայիսի 16
ք. Արմավիր