Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թվականի N 852-Ա

ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին»  N 13-Ն հրամանի 11 կետով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.2022 թվականի հոկտեմբերի 28-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներ.

ա)Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական  բաժնի 1-ին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-5թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել և անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 10:00-ին, ք. Արմավիր Հանրապետության 32 հասցեում.

բ)Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական  բաժնի 1-ին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-6 թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել և անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 11:30-ին, ք. Արմավիր Հանրապետության 32 հասցեում.

գ)Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական  բաժնի 1-ին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-7 թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել և անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 13:00-ին, ք. Արմավիր Հանրապետության 32 հասցեում.

դ)Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի 2-րդ կարգի մասնագետի /ծածկագիր 3.3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել և անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 14:30-ին, ք. Արմավիր Հանրապետության 32 հասցեում.

2.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Սաթենիկ Մարտիրոսյանին` կազմել մրցույթի հայտարարության տեքստերը և այն հրապարակել  azdarar.am ինտերնետային կայքում:

3.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմին (Ֆելիքս Պետրոսյան)` համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների նախապատրաստական աշխատանքներն իրականացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հանձնաժողովի աշխատակարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4.Մրցույթների անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Տեխնիկական և սպասարկող անձնակազմի գործավար Ստելլա Հարությունյանին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք. Արմավիր