Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒԼԻՍԻ 2024 թվականի N 0959-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024Թ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետովԱրմավիր համայնքի ավագանու 21.12.2023թ. թիվ 137-Ն որոշման 8-րդ կետով,  հիմք  ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կ. Մկրտչյանի 22.07.2024թ-ի թիվ 4194 զեկուցագիրը՝                                                                                           

                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. 01 բաժնի 6 խմբի 1 դասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի համայնքապետարանի ծախսերի «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածի պլանը պակասեցնել 6000,0 հազար դրամով և ավելացնել «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածի պլանին, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցված շատրվանի բացման  արարողոթյունը կազմակերպելու նպատակով համերգային ծառայություններ ձեռք բերելու  համար:

2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024թ. բյուջեի և ծախսերի նախահաշվում կատարել  համապատասխան փոփոխություններ:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2024թ. հուլիսի  22
   ք. Արմավիր