Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԱՊՐԻԼԻ 2025 թվականի N 0549-Ա

ԳԱԼՈՒՍՏ ՆԱՎԱՍԱՐԴԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՍԼԻ ԳՐԻԳՈՐԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 09.11.2016 թվականի և Գալուստ Նավասարդի Թովմասյանի 17․04․2025թ․ թիվ 2022 դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Գալուստ Նավասարդի Թովմասյանին (ծնվ․ 30/06/1968թ․) և Ասլի Գրիգորի Թովմասյանին (ծնվ․ 07/09/1947թ․) պատկանող  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող գույքին (սեփականության վկայական թիվ 1846621) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի  Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մյասնիկյան, 3-րդ փողոց, 23 հողամաս։

2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. ապրիլի  23
   ք. Արմավիր