Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 757-Ա

«ՄԱՐԳԱՐՅԱՆՆՆԵՐԻ ՕՋԱԽ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ՃՇՏՎԱԾ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ , 49-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-ի թիվ 40-Ա որոշումը և «ՄԱՐԳԱՐՅԱՆՆԵՐԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի տնօրեն Վիկտորյա Ասլանյանի լիազորված անձ Վազգեն Մարգարյանի 29.11.2021 թ. թիվ 4034 դիմումը` որոշում եմ.

1. «ՄԱՐԳԱՐՅԱՆՆԵՐԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ին պատկանող Չարենցի փողոցի թիվ 7 շենքի հարևանությամբ գտնվող 0.0175 հա/սեփ. վկայական 861664/  գույքին  տալ  ճշտված  հասցե` համայնք Արմավիր Չարենցի փողոց թիվ 1/13:

2. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

 4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                             Խ. ՄԿՐՏՉՅԱՆ

 

2021թ. դեկտեմբերի  01
   ք. Արմավիր