Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՄԱՅԻՍԻ 2025 թվականի N 0615-Ա

ՀԱՄԵՍՏ ԱՐՄԵՆԻ ԽԼՂԱԹՅԱՆԻՆ՝ ԻՐ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի, Սայաթ-Նովա փողոցի, 4Ա շենքի, 39 բնակարանի բնակիչ՝ Համեստ Արմենի Խլղաթյանի 2025 թվականի մայիսի 12-ի թիվ 2468 դիմումն՝ իր անչափահաս երեխաներ՝ Հայկ Արամայիսի Գիչունցին և Արեն Արամայիսի Գիչունցին ժառանգության իրավունքով պատկանող ավտոմեքենայի 1/6 բաժնեմասերը վաճառելու վերաբերյալ, ինչպես նաև Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 13-ի թիվ 06 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1Թույլատրել Համեստ Արմենի Խլղաթյանին /ծնված՝ 26.11.1988թ./ վաճառելու իր անչափահաս երեխաներ՝ Հայկ Արամայիսի Գիչունցին /ծնված՝ 19.02.2014թ./ և Արեն Արամայիսի Գիչունցին /ծնված՝ 07.08.2018թ./ ժառանգության իրավունքով պատկանող VOLKSWAGEN GOLF մակնիշիավտոմեքենայի 1/6 մասնաբաժինները։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. մայիսի  13
   ք. Արմավիր