Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՄԱՅԻՍԻ 2025 թվականի N 0623-Ա

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ  կետով , Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով ,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի, Արմավիր համայնքի, Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0070-0188 կադաստրային ծածկագրից  0.001392 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը  փոխադրել բնակավայրերի խառը կառուցապատումից՝ հասարակական կառուցապատման ։

2. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. մայիսի  16
   ք. Արմավիր