Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԱՊՐԻԼԻ 2025 թվականի N 0544-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0011- կադաստրային ծածկագրից 0.00198 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը  փոխադրել բնակավայրի խառը կառուցապատումից՝  բնակավայրի հասարակականի ։

2.Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի, Արմավիր համայնքի, Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0011- կադաստրային ծածկագրից  0.00198 հա մակերեսով հողամասին տալ հասցե ՝ Հայաստանի Հանրապետութան Արմավիրի մարզի Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Հ․Բաղրամյան  փողոց, 17/8 հողամաս:

3. Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 3-ի թիվ 0454-Ա որոշումը:

4. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. ապրիլի  23
   ք. Արմավիր