 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈՒԼԻՍԻ 2024 թվականի N 0961-Ա
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի «Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 136-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Հերմինե Մարկոսյանի դիմումը`
Որոշում եմ
1.Բավարարել Ա/Ձ Հերմինե Մարկոսյանի դիմումը և թույլատրել ք. Արմավիր Հանրապետության փ. 6/15 հասցեում արտաքին գովազդ տեղադրելը:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Հերմինե Մարկոսյանին տալու համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
2024թ. հուլիսի 23
ք. Արմավիր