Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ», «է» կետերով և 25-րդ հոդվածով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն), (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Արմավիր քաղաք, Աբովյան փողոց 137 շենք, գրանցման համարը` 31.210.01510):
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով:
3.Լուծարային հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ավարտել կազմակերպության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: