Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ թիվ 1920-Ն որոշման 54-րդ և 55-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-180 դրական եզրակացությունը և<<Աղավնի>> ԲԲԸ-ի լիազորված անձ՝Արտաշես Մխիթարյանի 25.07.2023թ թիվ 4256 դիմումը
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Աշուղ Ջիվանու փողոց 12 հասցեում գտնվող / կադաստրային ծածկագիր04-001-0067-0025 / <<Աղավնի>>ԲԲԸ-ինսեփականության իրավունքով պատկանող 1.1093 հա արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2. Կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: