Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի <<Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին>> թիվ 57-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 05-ի <<Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչապերը սահմանելու մասին>> թիվ 205-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Էվելինա Հովհաննիսյանի դիմումը`
1.Բավարարել Էվելինա Հովհաննիսյանի դիմումը և թույլատրել Արմավիր համայնք գ. Մյասնիկյան Երևանյան 15 հասցեում արտաքին գովազդ տեղադրելը:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Էվելինա Հովհաննիսյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: