Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության տնօրեն Արմեն Հարությունյանի 2022 թվականի հուլիսի 26-ի թիվ 4014 զեկուցագիրը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 056-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման հավելվածի Բ) Աղբահեռացման տեղամաս աղյուսակի 16-րդ տողում՝ աղբաթափման բանվոր՝ Սարդարապատ - 1 միավորի պաշտոնային դրույքաչափը փոփոխել և «93288» թվի փոխարեն կարդալ «110000» թիվը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: