Ղեկավարվելով <Տեղական իրքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղ. Արարատ Մարտիրոսյանի 2022թ. փետրվարի 8-ի թիվ 0559 դիմումը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն քաղ. Արարատ Մարտիրոսյանին, իրեն վարձակալությամբ տրամադրված՝ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝/հիմք սեփականության իրավունքի վկայական 1226928, տրված 01.10.2004թ. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 5 շենքի նկուղային հարկի 74,8 քմ մակերեսով տարածքը հանձնել ենթավարձակալության այլ անձի:
2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 20.10.2010թ. սեղ. Նո 5936 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: