Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Լուսածին Մակարի Ալեքսանյանի 2025 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագիրը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մինչև «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամկետային աշխատանքային պայմանագրով անձի նշանակումը՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները 2025 թվականի նոյեմբերի 12-ից վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Լուսածին Մակարի Ալեքսանյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կատարել հանձնում-ընդունում:
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։