Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի զ), է) կետերով և 3-րդ մասով, 25-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի Հանրապետությա Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղական համայնքի «Երաժշտական դպրոց»» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ Հայաստան 1008, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան, Մյասնիկյան 11, գրանցման համարը՝ 57.215.795867):
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով:
3.Լուծարային հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնելուց հետո 2-ամսյա ժաամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Կազմակերպության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ տնօրինությանը: