Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0960-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2024 թվականի N 0960-Ա

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴՍՏԵՐ՝ ՍՈՆԱ ՍԱՐԳՍԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սյուզաննա Հովակիմի Կիրակոսյանի 2024 թվականի հուլիսի 23-ի թիվ 4209 դիմումն իր անչափահաս դստեր` Սոնա Սարգսի Վարդանյանին /ծնված՝ 04.09.2006 թվականին/  համասեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի, Արմավիր քաղաքի, 5-րդ փողոցի 1 շենքի 82 բնակարանում գտնվող բնակելի տունը գրավադրելու  մասինՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 23-ի թիվ 07 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.Թույլատրել Սյուզաննա Հովակիմի Կիրակոսյանին /ծնված՝ 13.10.1985 թվականին/ գրավադրելու իր անչափահաս դտեր` Սոնա Սարգսի Վարդանյանին /ծնված՝ 04․09․2006 թվականին/  համասեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի, 5-րդ փողոցի 1 շենքի 82 բնակարան հասցեում գտնվող բնակելի տունը:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(204.32 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner