Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 31-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի վարչական ղեկավար Վրեժ Մինասյանի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 5248 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի վարչական ղեկավար Վրեժ Մինասյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 10 աշխատանքային օրերը` 2025 թվականի հոկտեմբերի 20-ից (01.08.2024թ. - 01.08.2025թ. ժամանակահատվածի համար):
2.Վրեժ Մինասյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի նոյեմբերի 3-ին:
3.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի վարչական ղեկավար Վրեժ Մինասյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղի վարչական ղեկավար Արթուր Եղիազարյանին:
4.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: