Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող / հիմք N 2596403 սեփ. վկայական/ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 32/3 հասցեում գտնվող 59.5 քմ մակերեսով շինության տեխնիկական վիճակը` ըստ ՀՀ Ք.Պ.Կ << Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն >> ՓԲԸ-ի եզրակացության, գնահատվում է խիստ անբավարար, վնասվածության մակարդակը ըստ գործող ՀՀ ՇՆ 11-6.02-2206 նորմերի և հետազոտության չափորոշիչների դասվում է V աստիճանի, կառույցը պիտանի չէ շահագործման և ենթակա է ամբողջական ապամոնտաժման:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 623-րդ հոդվածի 4-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի <<Քաղաքաշինական ծրագրերի կենտրոն >> ԲԲԸ 21.08.2020 թ. եզրակացությունը, Գ.Ամիրջանյանի 11.08.2020 թ. թիվ 2753 դիմումը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն ապամոնտաժելու Արմավիր համայնքի սեփականություն հանդիօսացող Արմավիր քաղ. Չարենցի 32/3 հասցեում գտնվող 59.5 քմ մակերեսով երկհարկանի շինությունը:
2. Լուծել Արմավիրի քաղաքային համայնքի և Գայանե Ամիրջանյանի միջև 05.12.2008 թ. կնքված սեղ. նո. 6898 անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:
3. Գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղ. Գ.Ամիրջանյանին օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: