Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 31-ի «Արմավիր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կարգ ու պայմանները հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 136-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ա/Ձ Անի Էլամիրյանի դիմումը`
Որոշում եմ
1.Բավարարել Ա/Ձ Անի Էլամիրյանի դիմումը և թույլատրել ք. Արմավիր Հանրապետության փ. 24/16 հասցեում արտաքին գովազդ տեղադրելը:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Անի Էլամիրյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: