Այսօր: Երեքշաբթի, 22 Ապրիլի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0527-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2025 թվականի N 0527-Ա

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդհոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հովհաննես Հարությունյանի  30.08․2024թ. թիվ 4897 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 30012024-04-0080 վկայականզբաղեցրած տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակովլրացուցիչ տրամադրման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/2 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24032025-04-0068 վկայական փաստացի մակերեսը  կազմում է  16,7 քմ մակերեսորի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիսոր այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկաՀայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն՝  հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակությանհամապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներինընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/1 հասցեին կից Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/2 հասցեում գտնվող 16,7 քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային գնի չափով 1քմ-ը 2887․5 ՀՀ  դրամ արժեքով՝ ընդամենը 48221 /քառասունութ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամով օտարել (վաճառել) Հովհաննես Աբրահամի Հարությունյանին:

2.Ընդհանուր գույքին տալ միասնական հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Արմավիր քաղաք Արարատյան փողոց 4/2 :

3.Լիազորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի ղեկավարի անունիցհողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 4.Սահմանելոր սույն որոշման ընդունումից հետոհողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվումէ ուժը կորցրած։

 5.Ընդունել ի գիտությունոր առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքին պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

 6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։

 7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner