Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 13-Ն հրամանի 11 կետով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.2022 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներ.
ա)Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 1-ին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել և անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ին, ք. Արմավիր Հանրապետության 32 հասցեում.
բ)Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 1-ին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-3/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել և անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 11:30-ին, ք. Արմավիր Հանրապետության 32 հասցեում.
գ)Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 1-ին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-4/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել և անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 13:00-ին, ք. Արմավիր Հանրապետության 32 հասցեում.
դ)Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-20/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարել և անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 14:30-ին, ք. Արմավիր Հանրապետության 32 հասցեում.
2.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Սաթենիկ Մարտիրոսյանին` կազմել մրցույթի հայտարարության տեքստերը և այն հրապարակել azdarar.am ինտերնետային կայքում:
3.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմին (Ֆելիքս Պետրոսյան)` համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների նախապատրաստական աշխատանքներն իրականացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հանձնաժողովի աշխատակարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
4.Մրցույթների անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Տեխնիկական և սպասարկող անձնակազմի գործավար Ստելլա Հարությունյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: