Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 դեկտեմբերի 29-ի թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի 3-րդ փողոցին կից 04-043-0059-0001,04-043-0059-0002,04-043-00059-0003,04-043-0059-0004 և 04-043-0059-0005 կադաստրային ծածկագրերով հողամասերին հասցե տալուն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Մայիսյան գյուղ 3-րդ փողոց 1-ին նրբանցք:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: