Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 103-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3 և N4 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները ավելացնել 1805,2 հազ. դրամով, այդ թվում
ա) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ 1393 տողին ավելացնել 1805,2հազար դրամ,որից այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման համար 330,0 հազար դրամ, <<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների զբաղվածության ապահովում>> ծրագրի շրջանակներում 1475,2հազար դրամ:
2) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի ծախսերը ավելացնել 1805,2 հազար դրամով, այդ թվում՝
ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերին ավելացնել 400,0 հազար դրամ, այդ թվում <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> 4819 հոդվածին 100,0 հազար դրամ` <<Կենաց տուն>> ՀԿ-ին հայկական թաղիքագործության նվիրված ցուցահանդես-փառատոնի անցկացնելու համար աջակցություն, <<Պարտադիր վճարներ>> 4823 հոդվածին 300,0 հազար դրամ՝ ՀՀ ԱԳԿ ծառայություների վճարման համար:
բ) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին ավելացնել 394,0 հազար դրամ, այդ թվում <<կապի ծառայություններ>> 4214 հոդվածին 64,0 հազար դրամ, <<Այլ նպաստներ բյուջեից>> 4729 հոդվածին 330,0 հազար դրամ՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման համար:
գ) 08 բաժնի 2 խմբի 4 դասի <<Այլ մշակույթային կազմակերպություններ>> ծրագրի ծախսերի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> 4239 հոդվածին ավելացնել 416,4 հազար դրամ՝ Անկախության օրվա միջոցառման կազմակերպման համար:
դ)<<Նախադպրոցական դաստիարակություն>> 09 բաժնի 1 խմբի 1 դասի ծրագրի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 1602,7 հազար դրամ՝ այդ թվում.
-<< Արմավիր քաղաքի թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 133,9 հազար դրամ՝ (4251 հոդված՝ ջրագծի նորոգում):
-<< Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 238,8 հազար դրամ՝ (4251 հոդված՝ջրագծի նորոգում):
-<< Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 1230,0 հազար դրամ՝ (<<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների զբաղվածության ապահովում>> ծրագրի շրջանակներում աշխատավարձի վճարման համար՝ 4111 հոդված):
ե) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 1007,9 հազար դրամ.
2) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: