Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , հիմք ընդունելով քաղաքացի Խաչիկ Ավդալյանի 23․10․2024թ․ թիվ 5884 դիմումը , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , Արմավիր համայնքի գլխավոր հատակագծով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Խաչիկ Ավդալյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Սահմանապահների փողոց 47/5 հասցեում գտնվող 0,008992 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել խառը կառուցապատմանից՝ հասարակականի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: