Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ տնօրեն Դ. Ավետիսյանի 21.03.2023թ. զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 241-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման հավելվածի «8-րդ» տողի «հաստիքային միավորները» սյունակի «1.0» թիվը կարդալ «4.0»:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: