Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի լիազորություններն իրականացնող Ա. Բարսամյանի 10.01.2025 թվականի թիվ 0175 զեկուցագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի սննդամթերքի գնման գործընթացի արդյունքում խնայված գումարներից պակասեցնել 180,0 հազար դրամ և ավելացնել «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածին՝ ջեռուցման համակարգի ջերմափոխանակիչ սարքեր ձեռք բերելու համար:
2. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: