Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության տնօրեն Ա. Հարությունյանի 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 0270 զեկուցագիրը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինությանը հատել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 24/3 հասցեի դիմաց առկա Ղարաղաջ տեսակի թվով 8 հատ ծառեր, որոնք խանգարում են բարեկարգման աշխատանքներին՝ ըստ համալիր փորձաքննություն անցած նախագծի։
2.Որոշման կատարման հսկողությունը դնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության տնօրեն Արմեն Հարությունյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: