Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ին թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 3-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի ձևավորման նպատակով համակարգչում զետեղված թեկնածուների պատահական ընտրության մասին>> թիվ 1 արձանագրությունը, որոշում եմ`
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնող ատեստավորման հանձնաժողովի կազմը, համաձայն որոշման հավելվածի:
2.Սահմանել, որ պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորումը անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատած կարգի համաձայն:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: