Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի 7-րդ փողոցի 8 տան բնակիչ Նվարդ Մամիկոնի Շահինյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 5891 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 18 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը`
որոշում եմ.
1.Թույլատրել Նվարդ Մամիկոնի Շահինյանին /ծնված 29․11․1986թ./ գրավադրելու իր անչափահաս որդուն՝ Մամիկոն Գենիկի Շահինյանին /ծնված 24․09․2018թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հասանելիք ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի 3-րդ փողոցի թիվ 82 հասցեում գտնվող, 04-044-0001-0006 կադաստրային ծածկագրով, 0․163 հա մակերեսով բնակելի տան 4/5 բաժնային մասը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: