Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1383-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2023 թվականի N 1383-Ա

ՍԱՐԳԻՍ ԳԱԳԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողայինօրենսգրքի>> 481-րդ, 60-րդև 76-րդհոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> 2001 թ. ապրիլի 12-ին թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով քաղաքացի  Սարգիս Գագիկի Վարդանյանի 16.10.2021թ.թիվ 5739 դիմումը`

 

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրիմարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 5-րդփողոց1/8 հասցեում գտնվող խառըկառուցապատման տարածքից 19.95քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել Սարգիս Գագիկի Վարդանյանին ` ոչ հիմնական շինություն (ավտոտնակ) տեղադրելու նպատակով, համաձայն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հողամասի սխեմա-հատակագծի (կցվում է):

2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի աշխատակազմի իրավաբանական բաժնին Սարգիս Գագիկի Վարդանյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր: Պայմանագրով կառուցապատման իրավունքի ժամկետ սահմանել 10 տարի, իսկ կառուցապատման իրավունքի տարեկանվճար` 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:

3.Սահմանել, որ  կառուցապատման իրավունքի պայմանագրի նոտարական վավերացման և  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Սարգիս Գագիկի Վարդանյանը` իր միջոցների հաշվին.

ա)ավտոտնակի տեղադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների տեղադրման սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջեվճարելուց և ավտոտնակի էսքիզային նախագիծը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց հետո.

բ) ավտոտնակի տեղադրման հսկողությունը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին:

 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու,հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտփաստաթղթերի(փաթեթի) նախապատրաստման համար սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(489.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner