Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի եզրակացությունը, Լիլիթ Համլետի Գրիգորյանի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 5115 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Լիլիթ Համլետի Գրիգորյանին 2024 թվականի սեպտեմբերի 11-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում և լուծել նրա հետ 2024 թվականի հունվարի 29-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
2. Լիլիթ Համլետի Գրիգորյանի հետ կնքել 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝ ի գիտություն:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: