Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0748-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2025 թվականի N 0748-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանաված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին, 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի, Այգեգործական 1-ին թաղամաս, 1-ին հասցեում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․,նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Հակոբ Պատուրյանի 10․06․2025 թվականի թիվ 2966 դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Հակոբ Սեդրակի Պատուրյանին (ծնված՝ 16․12․1957թ․)  պատկանող  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի, Այգեգործական 1-ին թաղամաս,1-ին հասցեում գտնվող 0․0645 հա օրինական հողամասի վրա  կառուցված 172,7 քմ ներքին և 200,3  քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական, իսկ 4.3 քմ մակերեսով բնակելի տունը և 27.0 քմ մակերեսով թոնրատունը համարել ինքնակամ:

2․ Ընդունել ի գիտություն , որ 

   1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3․Սահմանել, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  «Ինքնակամ կառույցների օրինականացման  և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված ընդհանուր արտաքին 200,3 քմ մակերեսով  ինքնակամ կառույցի օրինականացման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ 1209 ՀՀ  դրամ ընդհանուր՝  242163 (երկու հարյուր քառասուներկու հազար հարյուր վաթսուներեք)  ՀՀ դրամ ։                                  

4․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner