Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-2» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի հենակետային և զարգացման նախագիծը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը (փաստաթղթի համար՝ Կ-08102025-04-0120)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղում գտնվող 04-016-0024-0060 կադաստրային ծածկագրից 0.00484 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատումից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների ։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: