Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1384-Ն որոշման հավելված N 1-ի 18.1-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 6086 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 24 աշխատանքային օրերը (20 նվազագույն և 4 լրացուցիչ)` 2025 թվականի նոյեմբերի 24-ից (17.02.2025թ. - 17.02.2026թ. ժամանակահատվածի համար):
2.Սահականուշ Արոյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին:
3.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Խանջյան գյուղի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի վարչական ղեկավար Վրեժ Մինասյանին:
4.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: